Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Դեմիս Ռուսոսը

16:21, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Մահացել է Դեմիս Ռուսոսը

Մահացել է հայտնի հույն երգիչ Դեմիս Ռուսոսը, հաղորդում է «Լա Ֆիգարո»-ն: Ռուսոսի դստեր` Էմիլիայի խոսքերով` նա մահացել է հունվարի 24-ի, լույս 25-ի գիշերը: Երգիչը 69 տարեկան է եղել:

Դեմիս Ռուսոսը իր հայտնիության գագաթնակետին է հասել անցյալ դարի 70-ական թվականներին, երբ սկսել է իր սոլո կարիերան: Մինչ այդ Դեմիս Ռուսոսը «Aphrodite's Child» խմբի անդամ է եղել: Նրա ամենահայտնի երգերն են «Souvenirs», «Goodbye My Love», «Forever And Ever» և այլն:

10514 | 2
Facebook