Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրկին լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի դատական նիստի ժամանակ

16:11, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Կրկին լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի դատական նիստի ժամանակ
     Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով, ամենայն հավանականությամբ, վերջին դատական նիստը: Այսօր կողմերը պետք է հանդես գային ռեպլիկի իրավունքով, իսկ ամբաստանյալն ավարտեր իր վերջին խոսքը:
Այնինչ` տուժող կողմից հանդես եկավ Արթուր Հակոբյանը` կրկին փորձելով վարկաբեկել ամբաստանյալին: Վերջինը ոչ ադեկվատ պահվածքով կրկին լարված մթնոլորտ ստեղծեց դատական նիստի ժամանակ: «Եղբորս տուն է գնացել էն բիզնեսմեն, որ թաղամաս էլ ունի, Վահագն Հովնանյանն ու նույն բանն էլ ինքն առաջարկել, ինչքան պետք է փոխհատուցում կանենք, որ Վարդանն անմեղ դուրս գա ու չնստի: Եղբայրս նրան դուրս է վռնդել»,- պատմեց Արթուր Հակոբյանը` կրկին վիրավորանքներ հասցնելով ամբաստանյալի հասցեին:
3224 | 2
Facebook