Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբամային քննադատել են շքերթի ժամանակ մաստակ ծամելու համար

20:11, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Օբամային քննադատել են շքերթի ժամանակ մաստակ ծամելու համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել մաստակ ծամելու իր սովորության համար: Հնդկաստանում, Հանրապետության տոնի ռազմական շքերթի ժամանակ Օբաման նստել է այդ երկրի վարչապետի կողքին և անդադար մաստակ ծամել՝ ժամանակ առ ժամանակ բերանից հանելով այն ու դարձյալ ծամելով: Օբամայի օգնականները դա բացատրել են նրանով, որ նախագահը անվերջ պայքար է մղում ծխելու անհագ ցանկության դեմ և այդ նպատակով է, որ անդադար ծամում է հատուկ մաստակներ: Սակայն հնդիկներին դա չի հանգստացրել: Նրանք հատկապես վրդովվել են, որ Օբաման մաստակ է ծամել Հնդկաստանի պետական օրհներգը հնչելու ժամանակ:

8258 | 1
Facebook