Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում բախումները շարունակվում են. զոհերի թիվն աճում է

15:51, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Ուկրաինայում բախումները շարունակվում են. զոհերի թիվն աճում է

Ուկրաինայի արևելյան հատվածում շարունակում է լարված իրավիճակ տիրել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, երկրի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը հայտարարել է, որ անջատողականների կողմից հրադադարի խախտումները շարունակվել են նաև երեկ և այսօր, ինչի հետևանքով աճել է զոհերի թիվը:

«Վերջին 24 ժամերի ընթացքում անջատողական ուժերի կողմից հրադադարի պարբերական խախտումների արդյունքում ուկրաինական բանակը տվել է 7 զոհ, իսկ 24 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- հայտարարել է Սելեզնյովը:

Նշենք, որ ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ Դոնբասի ժողովրդին այս ծանր իրավիճակում օգնելու նպատակով Ռուսաստանը պատրաստվում է հունվարի 27-ին մարդասիրական օգնության նոր շարասյուն ուղարկել Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ տարածաշրջաններ:

6189 | 0
Facebook