Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդն ունի 3 զոհ, 2 վիրավոր

12:11, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդն ունի 3 զոհ, 2 վիրավոր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /79 արկ/ և ՌՊԳ /21/ ու ԱԳՍ /18/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
     ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:
     ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

4543 | 1
Facebook