Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

12:01, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները
     Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում ավարտին է մոտեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:
Ստուգատեսում 8 քաշային կարգերում հանդես են եկել Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի և Արսեն Ջուլֆալակյանի, ովքեր ազատված էին առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Մրցաշարը բաց է թողել նաև 66 կգ քաշային կարգում Հայաստանի 2014 թվականի չեմպիոն Միհրան Հարությունյանն, ով նախօրեին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր:
Մրցումային 2-րդ օրը մրցագորգը տրամադրվել էր 66, 75, 85 ու 130 կգ քաշային ըմբիշներին:
66 կգ՝
1.Արամ Ջուլֆալակյան,
2.Գոռ Սիրեկանյան,
3.Սուրեն Հասրաթյան,
3.Ավետիք Գրիգորյան:

75 կգ՝
1.Կարապետ Չալյան,
2.Ռուբեն Ղարիբյան,
3.Ասատուր Արշակյան,
3.Հենրիկ Համբարձումյան:

85 կգ՝
1.Արթուր Շահինյան,
2.Մաքսիմ Մանուկյան,
3.Արգիշտի Աբգարյան,
3.Վաղարշակ Մինասյան:

130 կգ՝
1.Էդգար Խաչատրյան,
2.Վաչիկ Եղիազարյան,
3.Վանիկ Բալյան,
3.Գարեգին Կիրակոսյան:

Մրցումային առաջին օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորվել է մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի կազմը:
4574 | 0
Facebook