Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմուտքն այնքան էլ միասնական չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում. «Wall Street Journal»

12:42, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Արևմուտքն այնքան էլ միասնական չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում. «Wall Street Journal»

Ուկրաինայի արևելյան հատվածում ռուսամետ անջատականների՝ վերջին մի քանի օրերին ծավալած գործողություններից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը կրկին հանդես եկան Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով:

Այս ամենին, սակայն, հետևեց Ռուսաստանի «անտարբեր» վերաբերմունքը, որի կառավարությունը հայտարարեց, որ Կիևն իր արևմտյան գործընկերների հետ միասին ցանկանում է ավելի սրել իրավիճակը՝ ամեն ինչի համար մեղադրելով միայն Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է «Wall Street Journal»-ը:

Աղբյուրը նշում է սակայն, որ այս անգամ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը կարծես այնքան էլ միասնական չեն Ռուսաստանի դեմ սահմանափակումները սաստկացնելու հարցում: Պատճառն այն է, որ Ուկրաինայում իրավիճակի սրման վերջին իրադարձությունները զարգացան այն ժամանակ, երբ Եվրոմիությունն արդեն սկսել էր քննարկել ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցները մեղմացնելու որոշ պայմաններ: Եվրոպական մի շարք երկրներ էլ արդեն հանդես էին եկել այնպիսի հայտարարություններով, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը պետք է լուծել ոչ թե հետագա ճնշումների, այլ երկխոսության միջոցով: Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներն, ապա ակնհայտ է, որ վերջինը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառելու նման լուրջ հարցի ժամանակ գործել առանց Եվրոպայի աջակցության ու հավանության: Ուստի այս պարագայում դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը և ԵՄ անդամ պետությունները կարող են տնտեսական բնույթի նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հադեպ. առավելագույնը, որն այս պահի դրությամբ կարող է քննարկվել, դա արդեն իսկ որոշակի սահամանափակումների ենթարկված ռուսական ընկերությունների ցանկի թեթևակի ընդլայնումը կարող է լինել, այն էլ՝ Եվրոմիության անդամ բոլոր 28 երկրների համաձայնությամբ: Սակայն այդ հարցում էլ կարող են որոշ խոչընդոտներ ստեղծել այնպիսի պետություներ, ինչպիսիք են Հունգարիան, Կիպրոսը և Հունաստանը:

5924 | 0
Facebook