Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը

10:03, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը

ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի

ժ. 09.45

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից եկեղեցի կբերվի 17-րդ դարի ձեռագիր Ավետարանը: Թափորը Տ. Նավասարդ Սրբազան հոր հետ եկեղեցու մուտքի մոտ կդիմավորի Ավետարանը

ժ. 10.00

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցի կբերվի ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը: Թափորը Տ. Նավասարդ Սրբազան հոր հետ եկեղեցու մուտքի մոտ կդիմավորի սրբազան մասունքը

ժ. 10.30

Ս. պատարագ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում

ժ. 14.00

Խաչերթի նախապատրաստում

ժ. 14.15-14.30

Խաչերթի մեկնարկ: Խաչերթի մասնակիցները խաչվառներով, խաչով քահանաների, զինվորների, ուսանողների հետ քայլելու են Մ. Մաշտոց պողոտայով մինչև օպերա, ապա՝ Բաղրամյան պողոտայով մինչև Սիրահարների պուրակ: Մասնակցելու են զինվորական փողային նվագախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը

ժ. 15.30

Ս. Սարգսի տոնին նվիրված տոնական համերգ՝ էստրադային երգիչների ու զինվորական երգչախմբի մասնակցությամբ


ԱՀԹ Նոր նորքի ս. Սարգիս եկեղեցի

ժ. 10.30

Ս. պատարագ

ժ. 15:00

Խաչերթ: Նոր Նորքի թաղապետարանից դեպի Ն. Նորքի ս. Սարգիս եկեղեցի: Կլինի խաչվառ, ավետարան, ձիավոր: Նոր Նորքի բոլոր դպրոցների աշակերտները կմասնակցեն: Եկեղեցու բակում երիտասարդների օրհնության արարողություն կկատարվի, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի Հայորդաց տան սաները համերգային ծրագրով ելույթ կունենան:

ԱՀԹ Արգավանդի ս. Սարգիս եկեղեցի

ժ. 10.30

Ս. պատարագ

ժ.14.00

Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու բակում միջոցառում երիտասարդաց միության կողմից. ս. Սարգսին նվիրված մաղթանք- բացիկների մրցույթ, քաղցրաբլիթների բաժանում:

7584 | 0
Facebook