Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզի քոլեջներից մեկի պրոֆեսորը մերկացել է՝ հիջաբով մուսուլմանուհուն տեսնելով

13:06, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Փարիզի քոլեջներից մեկի պրոֆեսորը մերկացել է՝ հիջաբով մուսուլմանուհուն տեսնելով

Փարիզի իրավաբանական քոլեջներից մեկի դասախոս Գրեգորի Լաֆարժն ապշեցրել է իր ուսանողներին, գրում է «Լե Ֆիգարոն»: Տեսնելով հիջաբի մեջ փաթաթված մուսուլման ուսանողուհուն՝ նա պահանջել է հանել այն: Սակայն աղջիկն ընդդիմացել է, իսկ համակուրսեցիները պաշտպանել են նրան: Այդ ժամանակ պրոֆեսորը դուրս է եկել լսարանից և քիչ անց վերադառնալով՝ ամբողջովին մերկացել ուսանողների աչքի առաջ: «Եթե նրա հավատքը մահմեդականությունն է, ապա իմ հավատքն էլ նատուրալիզմն է»,- ասել է նա:

Քոլեջի ադմինիստրացիան դուրս է հանել լսարանից պրոֆեսորին և ներողություն խնդրել ուսանողներից:

17369 | 2
Facebook