Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

10:48, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը հայտարարել է, որ դաշինքը ոչ մի դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ն որոշակիորեն կարող է օգնել գործընթացի առաջխաղացման հարցում, բայց ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ապպատուրայը: Նրա խոսքերով` ԼՂՀ հակամարտության կարգավորումը միջազգային ուշադրության կենտրոնում է: Նա հատուկ մատնանշել է այն հանգամանքը, որ վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համատեղ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

6394 | 0
Facebook