Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբամա. «Մեծ երկրները չպետք է ճնշեն փոքրերին»

10:23, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Օբամա. «Մեծ երկրները չպետք է ճնշեն փոքրերին»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում ռազմական լուծումը բացառված է, սակայն իրենք այլ մեթոդներով շարունակելու են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Այս մասին հաղորդում է «ՍիԷնԷն»-ը:

«Ռուսաստանի և դրա տնտեսության թուլացումը մեր շահերից չի բխում: Սակայն մեր շահերից է բխում շատ կարևոր մի սկզբունք, այն է՝ մեծ պետությունները չպետք է ճնշում գործադրեն ավելի փոքր պետությունների վրա»,- հայտարարել է Օբաման:

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ինքը ուսումնասիրելու է ուկրաինական հակամարտության կարգավորման համար բոլոր հնարավոր միջոցները՝ բացառելով, իհարկե, խնդիրը ռազմական միջամտության միջոցով հարթելու տարբերակը:

6207 | 1
Facebook