Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դրությունը` ՀՀ ավտոճանապարհներին

09:53, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Դրությունը` ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
     Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
     Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
     Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

2336 | 0
Facebook