Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիրիլենկոյի հարսանեկան զգեստը կասկածներ է առաջացրել

19:30, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Կիրիլենկոյի հարսանեկան զգեստը կասկածներ է առաջացրել
     Ռուս թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոն, ով երեկ ամուսնացել է, լուսանկար է հրապարակել իր հարսանիքից։
«Կարող եք շնորհավորել ինձ։ Կյանքիս ամենաերջանիկ օրն է այսօր»,- թենիսիստուհին մեկնաբանել է իր՝ հարսանեկան զգեստով լուսանկարը։
Որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Մարիան ամուսնացել է Ալեքսեյ անունով ռուս գործարարի հետ։
Բացի այդ, ԶԼՄ-ները գրում են՝ հարսանեկան զգեստից երևում է, որ Մարիան հղի է։ Այդ լուրը Կիրիլենկոն ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել։
Հիշեցնենք, որ թենիսիստուհու ամուսնության լուրը երեկ հայտնել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, անվանի թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովը։
Նշենք նաև, որ 27-ամյա Կիրիլենկոն ավելի վաղ հանդիպում էր ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ։
8546 | 1
Facebook