Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 հանդիպումով

18:33, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 հանդիպումով
     Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 4-ից 12 հանդիպումով որակազրկում՝ Իսպանիայի առաջնության՝ «Կորդոբայի» դեմ խաղում ոչ սպորտային պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հանդիպման 82-րդ րոպեին կարմիր քարտի է արժանացել։ Անկյունաինի խաղարկման ժամանակ պորտուգալացու նյարդերը տեղի են տվել, և նա ձեռքով հարվածել է մրցակիցներին։
Ավելի ուշ Ռոնալդուն ներողություն է խնդրել իր արարքի համար․
«Ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես Էդիմարից՝ հիմար արարքիս համար»,- գրել է պորտուգալացին՝ համացանցում։
Նշենք, որ հանդիպումը ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
9582 | 5
Facebook