Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երաժշտությունն ապրում է ինձ հետ, քուն ու դադար չի տալիս». այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան տարեդարձն է

16:50, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
«Երաժշտությունն ապրում է ինձ հետ, քուն ու դադար չի տալիս». այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան տարեդարձն է
     Ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու դերը մեծ է եղել ռուսական մշակույթում։ Ու չնայած անտեսված է եղել խորհրդային իշխանությունների կողմիցч դեռևս կենդանության օրոք ձեռք է բերել համախորհրդային ճանաչում։
Վիսոցկին ծնվել է 1938-ի հունվարի 25-ին, Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում, այնուհետև՝ տասնյակ դերեր կինոյում և թատրոնում: 1964-ից Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան է եղել։ Հեղինակել է շուրջ 600 երգ և 100 բանաստեղծություն, ինչպես նաև արձակ գործեր։ Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին, և լուրջ չէին ընկալվում ոչ ոքի կողմից, նույնիսկ` հեղինակի: Մի քանի տարի անց, նա գրում է հայտնի «Սուզանավ» երգը, որով կարծես հրաժեշտ է տալիս պատանեկությանը: Հենց այդ ժամանակ էլ նա գալիս է Տագանկայի թատրոն, որն էլ, իր խոսքով, դառնում է «իր թատրոնը»:
Քչերին է հայտնի, որ Վիսոցկին մկրտվել է հայկական եկեղեցում: Հայստանի ու հայերի հետ երգչի ծանոթությունը, խորթ մոր շնորհիվ է կայացել, ով ազգությամբ հայ է եղել: Վիսոցկին մտերիմ է եղել կինոգործիչ Լևոն Քոչարյանի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել երգչի վրա: Նրա միջոցով է Վիսոցկին ծանոթացել անվանի կինոգործիչների` Վասիլի Շուկշինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոնդ Քյոսայանի հետ, ով էլ Վիսոցկու համար հետագայում ճանապարհ է հարթել դեպի կինո: Վիսոցկու մտերիմ ընկերն է եղել Լեոնիդ Ենգիբարյանը, ում հիշատակին է նվիրել իր լավագույն երգերից մեկը:

     Նշենք, որ Վիսոցկու ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր Դոնի Ռոստովում նրա` երկրպագուներին անհայտ լուսանկարների ցուցադրություն է բացվել:
3747 | 1
Facebook