Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Մահվան գազանանոց»՝ վայր, որտեղ դանդաղ մահվան են դատապարտված կենդանիները

15:55, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
«Մահվան գազանանոց»՝ վայր, որտեղ դանդաղ մահվան են դատապարտված կենդանիները

Ինդոնեզիայում գտնվող այս կենդանաբանական այգին կրում է «Մահվան գազանանոց» անվանումը: Այստեղ գտնվող կենդանիները չեն ապրում, այլ դանդաղ սովամահ են լինում: Կենդանաբանական այգու տերերին ընդհանրապես չի հուզում կենդանիների վիճակը, իսկ բոլոր այն գումարները, որոնք հատկացվում են կենդանիներին կերակրելու համար, յուրացվում են առանց խղճի խայթի:

Այս մեծ կենդանաբանական այգու մուտքի տոմսն արժե մոտ 1 եվրո: Այստեղ ամեն ամիս սովամահ է լինում միջինը 25 կենդանի: Ամենաշատը տուժում են գիշատիչները:

Որոշ կենդանիներ այնքան երկար են քաղցած մնացել, որ երբ վերջապես նրանց մի փոքր կեր են նետում, նրանք ի վիճակի չեն լինում այն ուտելու:
Որոշ կենդանիներ էլ դառնում են անկառավարելի, ուստի նրանց քնեցնում են:

Երբ կենդանաբանական այգում սատկել է Քլիվոն անունով ընձուղտը, նրա ստամոքսից հանել են 18 կգ պլաստիկ. կենդանին այնքան է քաղցած մնացել, որ աղբ է սկսել ուտել:

Դրանից հետո կենդանաբանակ այգու տնօրինությանը ձերբակալել են, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել:

34421 | 8
Facebook