Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում հայտնաբերել են 1 տարի առաջ ինքնասպանություն գործած տղամարդու դի

14:06, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Վանաձորում հայտնաբերել են 1 տարի առաջ ինքնասպանություն գործած տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի 37-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինարարական իրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Սումբատ Ասլիկյանի դիակը:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ 2015 թվականի հունվարի 13-ին ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն՝ հանգուցյալի մահը վրա է հասել շուրջ մեկ տարի առաջ:

Դիակի խորը նեխային փոփոխությունների հետեւանքով, դիակի կմախքացման եւ դիակի փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել հանգուցյալի մահվան պատճառը:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մահվան հանգամանքները:

8209 | 0
Facebook