Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

12:58, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

2015 թվականի հունվարի 24-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում բնակելի թաղամասերի ռմբակոծման և դրա հետևանքով խաղաղ բնակիչների սպանության հետ կապված այսօր Ուկրաինայում հայտարարվել է սգո օր: Այս մասին հայտնում է «Ունիան»-ը:

Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն համապատասխան հանձնարարական է ստորագրել այս գիշեր:

Նշենք, որ Մարիուպոլում ռմբակոծվել է 67 տուն, 4 դպրոց, 3 մանկապարտեզ: Զոհվել է 29 խաղաղ բնակիչ, վիրավորվել 93-ը:

6949 | 1
Facebook