Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուտել շիլա և հեռու մնալ տղամարդկանցից. 109-ամյա կնոջ երկարակեցության գաղտնիքները

17:13, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Ուտել շիլա և հեռու մնալ տղամարդկանցից. 109-ամյա կնոջ երկարակեցության գաղտնիքները

Շոտլանդիայի ամենատարեց կինը՝ Ջեսսի Գելլանը, տոնել է իր 109-ամյակը և լրագրողներին ներկայացրել իր երկարակեցության գաղտնիքները:

Նա ծնվել է 2 սենյականոց փոքրիկ տնակում և քնել իր 5 քույրերի ու եղբոր հետ՝ մեկ սենյակում: Արդյունքում 13 տարեկանում որոշել է գնալ տնից ու աշխատել է որպես կթվորուհի, խոհարարի օգնական և ապա աշխատանքի տեղավորվել մի հյուրանոցում, որտեղ հաճախ է ժամանել Մեծ Բրիտանիայի թագուհին:

Նա նաև պատմել է, որ իր երկարակեցության գլխավոր պատճառն այն է, որ ինքը կարողացել է հրաժարվել տղամարդկանցից: «Իմ երկար կյանքի գաղտնիքը տղամարդկանցից հեռու մնալն է: Նրանք այնքան շատ խնդիրներ են առաջացնում և ընդհանրապես արժանի չեն, որ իրենց վրա այդքան ուժ ծախսես»: Ջեսսի Գելանը երբեք ամուսնացած չի եղել, բացի այդ, մինչ օրս էլ զբաղվում է սպորտով, և սնվում միայն առողջ սնուդով: «Ես նաև վստահ եմ, որ իմ կյանքը երկարացրել են ամենօրյա մարզանքներն ու ամեն առավոտ մեկ աման վարսակի շիլա ուտելը»,- ավելացրել է երկարակյացն, ով իր ծննդյան 109-րդ տարեդարձը նշել է մի փոքրիկ կտոր տորթով՝ երկարակյացների տուն-ինտերնատում:

10038 | 11
Facebook