Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբրահամ Լինքոլնի մազափունջը վաճառվել է 25 հազար դոլարով

11:40, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Աբրահամ Լինքոլնի մազափունջը վաճառվել է 25 հազար դոլարով

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են Աբրահամ Լինքոլնի հետ կապ ունեցող մի քանի առարկաներ, դրանց թվում՝ նրա մազափուջը, որ գլխից կտրել են սպանությունից անմիջապես հետո, սպիտակեղենից մի կտոր՝ արյան հետքերով և մարդասպանի ձերբակալման թույլտվությունը:

Աճուրդի ընթացքում մազափունջը վաճառվել է 25 հազար դոլարով, կտորը՝ 6 հազար, թույլտվությունը՝ 21,2 հազար դոլարով: Աճուրդի կազմակերպիչները ներկայացրել են նաև այլ իրեր և ընդհանուր առմամբ՝ ձեռք բերել 800 հազար դոլար՝ կրկնակի ավելի իրենց նախատեսածից:

Չնայած նրա մահից հետո գրեթե 150 տարի է անցել, այնուամենայնիվ, ամերիկացիների համար նա դեռ մնում է լեգենդար անձնավորություն և ԱՄՆ-ի հզորագույն նախագահ՝ Ջոն Քենեդիի հետ միասին:

5937 | 3
Facebook