Խնդրում ենք սպասել...

Միջազգային

1 դոլարը պետք է արժենա 18,5 ռուբլի. եվրոպացի տնտեսագետներ

13:16, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
1 դոլարը պետք է արժենա 18,5 ռուբլի. եվրոպացի տնտեսագետներ

Ռուս տնտեսագետների խոսքերն այն մասին, որ ռուբլին խիստ թերգնահատված է, հաստատել են նաև եվրոպացի տնտեսագետները: «The Economist»-ի փորձագետների հաշվարկներով` ռուսական արժույթը թերագնահատված է շուրջ 71 տոկոսով, այսինքն` 1 դոլարը պետք է գնահատվի մոտ 19 ռուբլի:

Համաձայն «Բիգմակի ինդեքս»-ի` միևնույն ապրանքները տարբեր երկրներում պետք է նույն գինն ունենան, եթե դա այդպես չէ, ապա փոխարժեքի հետ ինչ-որ բան այն չէ: Հաշվարկների համար որպես օրինակ ընտրվել է սովորական համբուրգերը, որի արժեքն աշխարհի տարբեր անկյուններում գրեթե նույնն է: «The Economist»-ի տվյալներով` ԱՄՆ-ում «Բիգմակ» համբուրգերն արժե 4,79 դոլար, այնինչ Ռուսաստանում այն ընդամենը 1,36 դոլար արժե, այն է` 89 ռուբլի` 65,23 ռուբլի փոխարժեքի դեպքում: Ստացվում է, որ 1 ռուբլով Ռուսաստանում ավելի շատ «Բիգմակ» կարելի է գնել, քան 1 դոլարով ԱՄՆ-ում, իսկ դա նշանակում է, որ ռուբլին թերագնահատված է 71,5 տոկոսով: «Բիգմակ»-ի գնի հավասարեցման համար դոլարը պետքը գնահատվի 18,5 ռուբլի:

4445 | 1
Facebook