Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովն ավարտել է աշխատանքները. ընտրվել է նոր Բյուրո

23:01, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովն ավարտել է աշխատանքները. ընտրվել է նոր Բյուրո
     Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ ընդհանուր ժողովն ավարտել է աշխատանքը, այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից: ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցել են կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ և խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։
     Ժողովը քննարկել և արժևորել է կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին և ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները:
    
Աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովն ընտրել է նոր Բյուրո՝ հետևյալ կազմով.
    
    
Վիգեն Բաղումյան (Իրան)
    
Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
    
Հակոբ Խաչերյան (Լիբանան)
    
Հրանտ Մարգարյան (Հայաստան)
    
Կիրո Մանոյան (Հայաստան)
    
Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
    
Բենիամին Պչաքչյան (Լիբանան)
    
Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա)
    
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
    
Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)
    
Մուրադ Փափազյան (Ֆրանսիա):

ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին:

3372 | 0
Facebook