Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիուպոլում լարված իրավիճակ է. զոհերի թիվը հասել է 30-ի, բնակիչները տարհանվում են

21:02, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Մարիուպոլում լարված իրավիճակ է. զոհերի թիվը հասել է 30-ի, բնակիչները տարհանվում են
     Այսօր ՝ հունվարի 24-ին, ուկրաինացի անջատողականները «Գրադ» համակարգից ռմբակոծել են Մարիուպոլ քաղաքը: Ինչպես հայտնում է «Գազետա»-ն, այդ ռմբակոծության հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 30-ի: Զոհերի թվում են նաև 15 տարեկան աղջիկ և 5 տարեկան տղա: Ավելի քան 90 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալության տվյալներով՝ քաղաքում այժմ բավական լարված իրավիճակ է: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Մարիուպոլի վերաբերյալ Ուկրաինայի ՆԳՆ-ում օպերատիվ շտաբի նիստի ժամանակ: Յացենյուկը նշել է, որ այժմ քաղաքի բնակչությունն արևելյան հատվածից տեղափոխվում է արևմտյան հատված: «Ամեն ինչ անում ենք, որ փրկենք քաղաքի բնակիչներին: Նախևառաջ տարհանվում են երեխաները և ընտանիքները: Նրանց պատսպարում են քաղաքի արևմտյան հատվածի մանկապարտեզներում և դպրոցներում, քանի որ արևելյան հատվածում այս պահին ոչ էլեկտրաէներգիա կա, ոչ` ջուր»,- հայտարարել է Յացենյուկը:
8290 | 0
Facebook