Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի նորընծա չեմպիոնները

20:36, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Հայտնի են Հայաստանի նորընծա չեմպիոնները
     Վանաձորում ավարտվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրվա գոտեմարտերը:
59 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է փորձառու Ռոման Ամոյանը, ով գլխավոր գոտեմարտում պարտության է մատնել Արթուր Մկրտչյանին:
71 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարշամ Բորանյանը, ով եզրափակչում հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ավագ եղբորը՝ Ռաֆիկ Ալեքսանյանին:
80 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար պայքարում Հրաչ Հովհաննիսյանը ուժեղ է գտնվել Էդգար Սարգսյանից:
98 կգ քաշային կարգում, Արթուր Ալեքսանյանի բացակայության պայմաններում, բոլորից ուժեղ է գտնվել Վահե Սիմոնյանը, ով չեմպիոնական գոտեմարտում պարտության է մատնել Սարգիս Տոնոյանին:
3196 | 0
Facebook