Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում աճուրդի են հանվել Ալիի ձեռնոցները

00:11, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
ԱՄՆ-ում աճուրդի են հանվել Ալիի ձեռնոցները
     ԱՄՆ-ում աճուրդի են հանվել բռնցքամարտի ձեռնոցներ, որոնցում գրեթե կես դար առաջ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին առաջին անգամ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը՝ հաղթանակ տոնելով Սոնի Լիսթոնի նկատմամբ։ Այս մասին երեկ հայտարարել են «Հերիթեջ» աճուրդային տան ներկայացուցիչները։
1964-ի փետրվարի 25-ին Ալին, ով այդ ժամանակ դեռ հանդես էր գալիս որպես Կասիուս Կլեյ, հաղթանակ է տոնել Լիսթոնի դեմ պայքարում և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
1965-ի փետրվարի 25-ին Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցավ Լիսթոնի դեմ ռևանշ-մենամարտը, որում Ալին ոչ մաքուր հաղթանակ է տարել:
«Այդ մենամարտը սպորտի պատմության ամենավիճելի պահերից մեկն է։ Մինչ այժմ հայտնի չէ, թե այդ մենամարտի ընթացքում ինչ է տեղի ունենում»,- նշել են աճուրդային տան ներկայացուցիչները։
Նշենք, որ աճուրդը կայանալու է փետրվարի 21-ին՝ Նյու Յորքում։
3758 | 0
Facebook