Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Մաշա Մնջոյանը՝ Սոնայի հետ հարաբերությունների և չեղյալ հայտարարված մենահամերգի մասին

15:31, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Մաշա Մնջոյանը՝ Սոնայի հետ հարաբերությունների և չեղյալ հայտարարված մենահամերգի մասին

«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է առաջիկա աշխատանքների, երգչուհի Սոնայի հետ հարաբերությունների և չեղյալ հայտարարված
     մենահամերգի մասին: Երգչուհին ասել է` ճիշտ է պայմանագիրն «Արմենիա» հեռուստաընկերության հետ մեկ տարով էր, և այն արդեն ավարտվել է, բայց նա շարունակում է նկարահանվել հեռուստաընկերության տարբեր հաղորդումներում: «Եթե լինում են հրավերներ, ընդունում եմ նաև այլ հեռուստաընկերություններից: Օրինակ «Երգ երգոց»-ում եմ մի քանի անգամ երգել»: Երգչունի պատմել է, որ վերջերս համերգներով հանդես է եկել Ավստրալիայում: «Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգներով` Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբի հետ պատրաստվում ենք մեկնել Իտալիա և Ֆրանսիա: Համերգներ են նախատեսված նաև հայոց բանակի օրվա հետ կապված»: Մաշան նշել է, որ պատրաստվում էր մենահամերգով հանդես գալ Գյումրիում, բայց այն տեղի չի ունենա: «Ամսի 7-ին մենահամերգ էի ուզում ունենալ Գյումրիում, աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ, բայց Գյումրիի ողբերգության հետ կապված դրա մասին այլևս խոսք գնալ չի կարող: Կմնա մյուս տարի, կամ մեկ այլ առիթով»: Երգչուհին պատմել է, որ ունի նվեր ստացած շատ երգեր տարբեր մասնագետների և կոմպոզիտորների կողմից, բայց դրանց համար երկար ժամանակ է պետք, որ վերջնական տեսքի բերվեն: Խոսելով իր և Սոնայի հարաբերությունների մասին` Մաշան ասել է. «Սոնայի հետ շատ ջերմ, մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, համագործակցում ենք, կիսվում մտքերով, խորհուրդներով: Մեկ տարի է արդեն, որ միասին նոր երգ ունենք, Սոնայի մենահամերգին ներկայացրել ենք, բայց չեմ կարող ասել կլինի տեսահոլովակ, թե ոչ»,- եզրափակել է երգչուհին:

13681 | 0
Facebook