Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիա Կիրիլենկոն այսօր կամուսնանա

17:36, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Մարիա Կիրիլենկոն այսօր կամուսնանա
     Ռուս թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոն այսօր կամուսնանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Եվգենի Կաֆելնիկովը։
«Ո՞ր սենսացիան է ավելի մեծ։ Երեկվա՝ Սեպիի հաղթանակը Ֆեդերերի նկատմամբ, թե այսօրվա Մաշա Կիրիլենկոյի հարսանիքը։ Հրավիրվա՞ծ եմ։ Բնականաբար։ Դա չի քննարկվում»,- ասել է Կաֆելնիկովը։
Երկրպագուներից մեկի հարցին, թե ո՞վ է թենիսիստուհու ընտրյալը, Կաֆելնիկովը պատասխանել է․ «Գիտեմ, բայց մինչև երեկո չի կարելի ասել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 27-ամյա թենիսիստուհին հանդիպում էր ռուս հոկեիստ, աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Օվեչկինի հետ։ 2012-ի դեկտեմբերին զույգը նշանադրվել է, սակայն հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել։ 2014-ի հուլիսին Կիրիլենկոն պաշտոնապես հայտարարել է, որ բաժանվել է Օվեչկինից։
5316 | 0
Facebook