Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաղանիսի դպրոց ներթափանցած անծանոթը դիվերսա՞նտ էր

13:30, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Բաղանիսի դպրոց ներթափանցած անծանոթը դիվերսա՞նտ էր
     Հունվարի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում և Նոյեմբերյան քաղաքում խոսակցություններ էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտը Բաղանիս գյուղ է մտել, դպրոցահասակ երեխա է կորել: Հետո երեխայի անհետանալու մասին լուրը հերքվեց: Սակայն Բաղանիսում անծանոթի հայտնվելու մասին տեղեկությունը չի հերքվել, տեղեկացնում է «Առավոտ»-ը: Բաղանիսի միջնակարգ դպրոցից ստացված տեղեկություններով՝ հունվարի 22-ի կեսօրին գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Հովակիմյանը ցանկացել է մտնել գյուղի դպրոցի զուգարան, որը գտնվում է դպրոցի շենքից դուրս, կրթօջախի ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ: Տղան տեսել է, որ զուգարանի դուռը փակ է, քիչ անց զուգարանից դուրս է եկել սևազգեստ, գլխարկն աչքերին քաշած մի տղամարդ: Սերյոժան ձայն է տվել, հարցրել,թե ով է նա: Վերջինս փախուստի է դիմել, տղան հետևել է նրան: Անծանոթն առանց գետնին հպվելու՝ ցատկել է մոտ 1 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով և անհետացել: Սերյոժա Հովակիմյանը դրանից հետո հեռախոսային հաղորդագրություն է գրել այդ ժամանակ դասարանում գտնվող ընկերոջը, նրանք երկուսով շրջել են տարածքով, սակայն անծանոթին չեն տեսել: Սերյոժա Հովակիմյանը իր տեսածի մասին ուսուցիչներին պատմել է դեպքից մեկ ժամ անց:
     Մանրամասները` կայքում:
15864 | 1
Facebook