Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել

12:01, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել
     Գյումրու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո ինքը գնացել է նրանց տուն ու ականատես եղել սահմռկեցուցիչ մի տեսարանի: Նրա նկարագրելով, տան երեք սենյակներն իրար մեջ են եղել, գնացքի սենյակների պես, մարդասպանն առաջինը սպանել է տան աղջկան՝ Արաքսյային, մտել է երկրորդ սենյակ, որտեղ պառկած են եղել հայրն ու մայրը: Սպանությունից հետո տան տղամարդուն՝ Սերյոժային, գտել են անկողնում անշարժ պառկած, բայց կնոջ ոտքի դիրքից ենթադրել են, որ նա փորձել է աղջկան օգնության հասնել: Տան տղան, հարսն ու երեխաները եղել են երրորդ սենյակում, տղան ամենայն հավանականությամբ փորձել է վազել, գալ, հասնել օգնության, բայց նրան սպանել են, անկողնուց վայր ընկած են գտել, իսկ հարսը ամուր գրկել է աղջկան ու, ամենայն հավանականությամբ, փորձել է նրան պաշտպանել ու երկուսով անկողնում են սպանվել, տեղեկացնում է «Առավոտ»-ը: «Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերևան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել: Իրենց բակում ապրող հորեղբոր աղջիկը՝ Կարինեն ձայներ լսել է, բայց մտածել է, թե երկրաշարժ է: Չենք հասկանում` ինչո՞ւ են սպանել, ո՞վ է պատվիրատուն, եթե հիմա Պերմյակովին բերեն մեր թաղ, ձեռք չենք տա, բայց միայն մի պայմանով, պիտի ասի պատվիրատուն ո՞վ է, ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում: Ախր, ի՞նչ էին ուզում էս մարդկանցից, տները որ մտնեիր, սովորական տուն էր, մի դուռ էին առել, որ փոխեին, դա էլ չհասցրեցին, նոր-նոր ռեմոնտ էին արել տները, շատ սովորական ապրող մարդիկ էին»:
     Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
15332 | 4
Facebook