Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փսակին հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը խախտվում է միմիայն անջատողականների կողմից

12:25, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Փսակին հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը խախտվում է միմիայն անջատողականների կողմից

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության սրման միակ մեղավորներն անջատողական ուժերն են, քանի որ նրանք են միշտ խախտոմ հրադադարի ռեժիմը: Այս մասին հաղորդում է «Sputnik International»-ը:
     «Ուկրաինան մշտապես պահպանում է հրադադարի ռեժիմը: Այդ անջատողականներն են, որ անընդհատ խախտում են այդ ռեժիմը՝ ավելի սրելով երկրի արևելքում ստեղծված իրավիճակը»,- հայտնել է Փսակին:
     Մամլո խոսնակը նշել է նաև, որ իրենք անհանգստացած են Ուկրաինայում բռնությունների թվի աննախադեպ աճով և պատրաստ են աջակցել երկրին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում:

5801 | 4
Facebook