Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վաղը Երևանի նախկին քաղաքապետի որդու հարսանիքն է. «ՀԺ»

11:36, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Վաղը Երևանի նախկին քաղաքապետի որդու հարսանիքն է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 25-ին՝ վաղը, տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ և ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունենալու «Ռենեսանս» համալիրում, հրավիրված են սահմանափակ թվով մարդիկ: Հրավիրյալների մեջ է նաև Սեյրան Օհանյանը, ով Բազեյանի ընկերն է, սակայն հայտնի չէ՝ սահմանային վերջին դեպքերից հետո կմասնակցի՞ հարսանիքին, թե ոչ:
     Ի դեպ, Բազեյանը, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատճառով հայտնվել էր բավական վատ վիճակում և առողջական խնդիրներ ուներ, մեր տեղեկություններով արդեն լավ է:
     Հիշեցնենք, Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ էր դրել Բազեյանի ու ևս մի քանի հայտնի անձանց տները և մեկնել Ռուսաստան: Մինչև այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որտեղ է նա և ինչով է զբաղվում»։
     Մանրամասները` թերթի համարում:

4969 | 2
Facebook