Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արմեն Բադալյան. «Ինչո՞ւ է Քոչարյանը մոռանում, որ Մարտի 1-ին նախագահն ինքն էր. նա կիսե՞ց 10 զոհերի հարազատների վիշտը». «168 ժամ»

11:23, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Արմեն Բադալյան. «Ինչո՞ւ է Քոչարյանը մոռանում, որ Մարտի 1-ին նախագահն ինքն էր. նա կիսե՞ց 10 զոհերի հարազատների վիշտը». «168 ժամ»
     «168 ժամ»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
    
     - Պարոն Բադալյան, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով նաև Գյումրիի ողբերգությանը: Նա մեղադրել է ներկայիս իշխանություններին անհապաղ չգործելու և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելու մեջ:
     - Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են Գյումրու ողբերգությունից և կիսում են բնակչության վիշտը: Հարց է առաջանում` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցածը չցնցե՞ց նրան, և ո՞վ էր դրա ետևում կանգնած: Գուցե ինքը մոռացե՞լ է, եթե մոռացել է, ապա կարող ենք հիշեցնել, որ այն ժամանակ դեռևս նա էր ՀՀ նախագահը, և բանակը, խախտելով բոլոր օրենքները, մտցվեց Երևան քաղաք՝ իր հրամանով պաշտպանելու համար իրեն ու իշխանությանը: Ուստի հասկանալի է, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը: Իսկ այստեղ իր ընտանիքը ցնցված էր այդ իրադարձություններից, և արդյո՞ք կիսում էր այդ 10 հոգու սպանության վիշտը 2008 թվականին, նա այն ժամանակ չասաց, թե կիսում է այդ ընտանիքների վիշտը: Այնպես որ, կարող ենք պարզապես ասել, որ անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն ընդհանրապես բարոյական չէ: Թեև տարօրինակ չէ ՀՀ քաղաքականության համար, քանի որ Հայաստանում բարոյականությունն ու քաղաքականությունը հասկացություններ են զուգահեռ հարթությունների վրա և երբեք չեն հատվում: Այս անդրադարձով երկրորդ նախագահը փորձեց միանալ ժողովրդին, որովհետև հասկանալի է, որ հասարակության մեծ մասի շրջանում խորը ցնցում էր առաջացրել Գյումրիի ողբերգությունը, և շարքային քաղաքացիները կիսում էին Գյումրիի սպանված ընտանիքի վիշտը: Այս քայլով նա անուղղակիորեն իրեն նույնականացնում է այս քաղաքացիների հետ և փորձում տարանջատվել այս իշխանություններից: Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ: Նա խոսում է նաև բենզինի շուկայում մենաշնորհի մասին, իսկ ոչ ոք չի մոռացել, թե ով է բենզինի շուկայում մենաշնորհի հիմնադիրը, ավելի ճիշտ՝ օլիգարխիկ մենաշնորհային տնտեսության հիմնադիրը: Ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ հարցազրույցներն ունեն մեկ նպատակ` տարանջատվել գործող նախագահից, որը նրան չի հաջողվում, որովհետև գործող նախագահն իրականացնում է երկրորդ նախագահի տնտեսական և արտաքին քաղաքականությունը:
     Մանրամասները` թերթի համարում:
4163 | 2
Facebook