Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պերմյակովի դեմքը խորացրեց կասկածները. «Ժամանակ»

10:15, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
Պերմյակովի դեմքը խորացրեց կասկածները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի հասարակությունը առաջին անգամ է, այսպես ասած, կենդանի ռեժիմում տեսնում այդ սարսափելի հանցագործության համար կասկածվողին: Մինչ այդ հասարակությունը նրան տեսել է լուսանկարներով:
    
Սակայն Պերմյակովի հարցաքննության դրվագի տեսանյութը կասկածներ է խորացնում հասարակության մեջ ոչ թե նրա հանդեպ քննչական գործողությունների լիարժեքության կապակցությամբ, այլ այն կապակցությամբ, որ Պերմյակովը Գյումրիի ողբերգական դեպքի միակ կամ հիմնական դերակատարը չէ: Հասարակությունն այդ կապակցությամբ հարցեր ուներ արդեն իսկ դեպքի մանրամասներին տեղեկանալուց հետո, և այդ կասկածները խորացրեց տարածված տեսանյութը, որտեղ կասկածյալի դեմքի արտահայտությունն արտահայտում էր զարմանալի հանգստություն, մեղքի գիտակցման գրեթե կատարյալ բացակայություն:
    
7 մարդ, այդ թվում` քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն դեպքից տասը օր, այլ նույնիսկ տասը տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պերմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում: Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված, սառնասրտորեն, նպատակային` լիակատար գիտակցելով, թե ինչ է անում: Կամ Ավետիսյանների ընտանիքը ոչնչացնողն իսկապես լիովին այլ անձ է եղել, և Պերմյակովն ուղղակի որպես պատասխան տվող է այս դեպքում»:
     Մանրամասները` թերթի համարում:

17334 | 14
Facebook