Խնդրում ենք սպասել...

Միջազգային

57-ամյա Շերոն Սթոունը ֆոտոսեսիաների ժամանակ չի կաշկանդվում տարիքից

19:01, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
57-ամյա Շերոն Սթոունը ֆոտոսեսիաների ժամանակ չի կաշկանդվում տարիքից
     Ամերիկացի դերասանուհի և մոդել, «Հիմնական բնազդի» աստղ 57-ամյա Շերոն Սթոունը լուսանկարվել է ավստրալական L'Officiel ամսագրի համար, որը կթողարկվի փետրվարին: Նա մարմնավորել է մի կնոջ կերպար, ով չի վախենում փորձություններից: «Տարիքի հետ մենք ավելի լավ ենք ընկալում կյանքը, մեզ և այլոց: Մենք ավելի ինքնավստահ ենք դառնում»,- հարցազրույցում ասել է նա:
     Ինչպես նշել է ամսագրի խմբագիր Մեթյու Պարոզը, Սթոունը չի կաշկանդվում իր տարիքից ու ամեն անգամ ոգևորությամբ է խոսում ապրած տարիների մասին: «Ինչ վերաբերում է տարիքային փոփոխություններին, մարդիկ վախենում են փոխվել, նրանք վախենում են որևէ բան կորցնելուց»,- դերասանուհու խոսքերն է մեջբերում խմբագիրը:
     Նշենք, որ Շերոն Սթոունը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։
6720 | 0
Facebook