Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենամեծ սառցե հյուրանոցն աշխարհում

22:06, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Ամենամեծ սառցե հյուրանոցն աշխարհում

Այս տարի աշխարհում ստեղծված առաջին սառցե հյուրանոցը` «ICEHOTEL»-ը, դառնում է 25 տարեկան: Հարկ է նշել, որ հյուրանոցը շարունակում է մնալ ամենամեծն ու այցելուների թվով առաջատարն աշխարհում: Հյուրանոցը գտնվում է Շվեդիայի Յուկկասյարվի բնակավայրում: Այն գործում է դեկտեմբերից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում: Աշխարհի լավագույն դիզայներներն ամեն տարի թարմացնում են հյուրանոցի ինտերիերը, այնպես որ, այն իր տեսքով միշտ զարմացնում է այցելուներին:

Յուկկասյարվի շվեդական գյուղում 900 բնակիչ և 1000 շուն կա, բայց ամեն տարի այստեղ առնվազն 50 հազար զբոսաշրջիկ է գալիս` սառցե հյուրանոցը, հյուսիսափայլն ու միշտ սառն ու թարմ օդը վայելելու համար:

Հյուրանոցի տարածքը 5500 քառ. մետր է: Այն պատրաստված է 2 հազար տոննա մաքուր սառույցից և 30 հազար տոննա ձյան ու սառույցի խառնուրդից: Հյուրանոցի տարածքում գործում է եկեղեցի, բար և ռեստորան: Նշենք, որ այս հյուրանոցում սնունդը և ըմպելիքները մատուցվում են բացառապես սառույցից ստեղծված սպասքով:

8997 | 2
Facebook