Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Ծառուկյանի և Աշոտ Աղաբաբյանի հարաբերությունները ծայրահեղ սրվել են

16:10, չորեքշաբթի, 21 հունվարի, 2015 թ.
Գագիկ Ծառուկյանի և Աշոտ Աղաբաբյանի հարաբերությունները ծայրահեղ սրվել են
     «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները, ովքեր վերջին օրերին բողոքի ցույց էին անում` կապված տոնավաճառի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման հետ, հանդարտվել են: Ասում են` արձագանքելով առևտրականների բողոքին, Գագիկ Ծառուկյանն արտոնյալ պայմաններով տարածքներ է առաջարկել նրանց. սկզբնական շրջանում առևտրականները գումար չեն վճարի: Ըստ լուրերի` Աշոտ Աղաբաբյանին զայրացրել է ոչ միայն աշխատակիցների` Գ. Ծառուկյանին դիմելու հանգամանքը, այլև այն, որ վերջինը պատրաստակամություն է հայտնել օգնել նրանց:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15845 | 6
Facebook