Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հին աշխարհի սեռական սովորույթները, որոնք ապշեցնում են անգամ ժամանակակից սերնդին

00:05, երկուշաբթի, 02 փետրվարի, 2015 թ.
Հին աշխարհի սեռական սովորույթները, որոնք ապշեցնում են անգամ ժամանակակից սերնդին

Պահպանողականները հաճախ են սիրում քննադատել ժամանակակից սերնդի վարքը և երիտասարդների սեքսուալ ազատությունները համարում են կատարյալ անբարոյականություն: Նրանք հաճախ օրինակ են բերում նախնիներին, որոնք, իբրև թե, կատարյալ են եղել իրենց վարք ու բարքով: Սակայն հին աշխարհի կյանքը ուսումնասիրող գիտնականները բերում են օրինակներ, որոնք ապացուցում են, որ հնագույն ժամանակներում էլ մարդիկ ունեցել են այնպիսի սեռական սովորույթներ, որոնք անբարոյական են թվում անգամ ներկա սերնդին: Ահա նմանատիպ մի քանի օրինակներ.

Արաբների վարձով կանայք

Հին, նախաիսլամական արաբները տարօրինակ ավանդույթ են ունեցել՝ «վարձով կին»: Իրենց կանանց ու աղջիկներին ցածր խավի մարդիկ վարձով տալիս են եղել մեծահարուստներին ու ազնվականներին, որպեսզի այդ կերպ իրենց սերունդը դառնա առավել ազնվացեղ: Ուրիշների կանանց հետ սեռական կապ ունենալու իրավունք ունեցել են միայն բարձր խավի տղամարդիկ: Նմանատիպ բեղմնավորումից ծնված երեխաները պատկանել են կանանց, ոչ թե կենսաբանական հայրերին, սակայն նրանց շնորհիվ ընտանիքի սոցիալական դիրքը բարձրացել է:

Կնոջը վարձով տալը բավականին հեշտ գործընթաց է եղել. ամուսինները կամ հայրերը նրանց տարել են այն մեծահարուստի տուն, ով կնոջը հավանել է: Այնտեղ կինը մնացել է այնքան ժամանակ, մինչև չի հղիացել:

Արվամոլության ռոմանտիկան հին հույների մոտ

Երբ Հին Հունաստանում ժամանակակից դպրոցների նման դպրոցներ դեռ չեն եղել և մատաղ սերունդը կրթվել է հիմնականում ճառերով, հանրության մեջ ծաղկում է ապրել արվամոլությունը: Հին կրետացիների շրջանում այն անգամ ռոմատիկ բնույթ կրել:

Երբ Կրետեի սիրառատ տղամարդը նկատել է գեղեցիկ երիտասարդի ու սիրահարվել նրան, ապա սկզբում նրա ընկերներին տեղեկացրել է, որ մտադիր է տղային իր սիրեկանը դարձնել: Այս պաշտոնական առաջարկը հնարավորություն է տվել երիտասարդին կամ թաքնվելու, կամ էլ՝ ակնածանքով նախապատրաստվելու իր խորհրդանշական հափշտակությանը:
     Կենարար ուժի պահպանումը դաոսիստների մոտ

Հնագույն Չինաստանում դաոսիզմ դավանողները կարծել են, թե տղամարդու կենարար ուժը գտնվում է նրա սերմնահեղուկի մեջ, ուստի տղամարդկանց կոչ են արել չսերմնաժայթքել սեռական հարաբերության ժամանակ:

Ֆելյացիան՝ աստվածահաճո զբաղմունք Հին Եգիպտոսում

Ֆելյացիայի մասին առաջին հիշատակությունները կապվում են Օսիրիս աստծո վերակենդանացման հին եգիպտական առասպելի հետ: Իբրև թե Օսիրիսն սպանվել է իր եղբայր Սեթի կողմից, ով էլ նրան մասնատել է և շաղ տվել ամբողջ աշխարհով մեկ: Իսիդան, ով միաժամանակ Օսիրիսի քույրն է եղել ու կինը, շրջել է ողջ աշխարհով, որ հավաքի սիրեցյալի մասնիկները, սակայն սեռական օրգանը գտնել չի կարողացել: Ուստի նա ծեփել է այն կավից ու նրա միջոցով կյանք տվել Օսիրիսին: Հենց այս առասպելի շնորհիվ ֆելյացիան Հին եգիպտոսում համարվել է աստվածահաճո զբաղմունք, իսկ նրանք, ովքեր առավել հմուտ են եղել այդ ոլորտում, շուրթերը ներկել են ալ կարմիրով՝ որպես գրավիչ նշան:

Ի տարբերություն Հին Եգիպտոսի, հին հույները կտրականապես դեմ են եղել օրալ սեռական հարաբերություններին, նման հմտություններով հայտնիներին երբեք հյուր չեն կանչել, սակայն այդ հաճույքներից օգտվելու համար լայնորեն օգտագործել են ստրուկներին:

Փարավոնի մաստուրբացիան Նեղոսի ափերին

Հին եգիպտացիները հավատում էի այն առասպելին, համաձայն որի, տիեզերքն ստեղծել է Աթում (կամ Ռա) աստվածը: Առասպելում ասվում է, որ նախապես աշխարհը նման է եղել սև քաոսի, որից ձևավորվել է ձուն: Այդ ձվից հայտնվել է Աթում աստվածը և առաջին բանը, որ արել է, ձեռնաշարժությամբ զբաղվելն է եղել: Նրա սերմնահեղուկից ծնվել են աստվածները, որոնք օգնել են նրան ստեղծել տիեզերքն ու տիրել այն:

Քանի որ հին եգիպտացիները համարում էին, որ փարավոնը Ռա աստծո ներկայացուցիչն է երկրի վրա, ապա վերջինս ստիպված էր կատարել մի քանի պարտադիր արարողություններ, որոնցից մեկն էլ ամենամյա բեմադրությունն էր, թե ինչպես է Աթումը կամ նույն ինքը՝ Ռան ստեղծում տիեզերքը: Տոնակատարության ժամանակ փարավոնը պետք է հպատակների հետ գնար Նեղոսի ափը, մերկանար և իրականացներ ձեռնաշարժության ակտը: Հատկապես ուշադրություն էր դարձվում այն հանգամանքին, որ սերմնահեղուկն ընկնի գետի մեջ, այլ ոչ թե հողի վրա: Այնուհետև նման գործողություն էին իրականացնում մնացած հպատակները՝ հավատալով, որ այդպիսով ավելացնում են գետի կենարար ուժը, որն իրենց հաջորդ տարի առատ բերք կապահովի:

Մայաների տղաների մինչամուսնական կապերը

Մայաների բարձրագույն խավերի ներկայացուցիչներն իրենց տղաների դաստիարակաության հարցում շատ գործնական են եղել: Նրանք համարել են, որ ծնողների պարտավորությունն է ոչ միայն նրանց ֆինանսական ու զգացմունքային աջակցություն ցուցաբերելը, այլև երեխաների սեռական կարիքները բավարարելը:

Երբ նշանավոր ընտանիքների որդիները դարձել են չափահաս, նրանց ծնողները նրանց համար ընտրել են հասարակ ընտանիքների ամենագեղեցիկ տղաներից մեկին, որպեսզի վերջինը դառնա իրենց որդու սեքսուալ զուգընկերը մինչև նրա ամուսնանալը: Հատկանշական է, որ մայաները օրինականացրել են հոմոսեքսուալ կապերը, սակայն բռնաբարության համար դաժանորեն պատժել են անգամ բարձր խավի ընտանիքի ներկայացուցչին:

42310 | 2
Facebook