Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Ֆրիսկեն պատրաստվում է բեմ դուրս գալ

19:15, երեքշաբթի, 20 հունվարի, 2015 թ.
Ժաննա Ֆրիսկեն պատրաստվում է բեմ դուրս գալ

Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդությունից հետո այժմ զբաղվում է իր արտաքինով, հաճախում է լողավազան և, համաձայն շշուկների, պատրաստվում է բեմ վերադառնալ, գրում է «Մետրո»-ն:

Նա այժմ ամենօրյա մարզումներ է անցկացնում անձնական մարզչի հետ և շատ է քայլում մաքուր օդում: Այժմ Ժաննան իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ընտանիքի հետ՝ աշխատելով որքան հնարավոր է, շատ զբաղվել իր փոքրիկ որդով՝ Պլատոնով:

Հիշեցնենք, որ երգչուհին տառապում էր գլխուղեղի քաղցկեղով: Աշխարհի առաջատար կլինիկաներում բուժման կուրս անցնելուց հետո նա հաղթահարել էր սարսափելի հիվանդությունը, սակայն մեծաքանակ հորմոնալ դեղամիջոցներ ընդունելու արդյունքում զգալիորեն գիրացել էր:

70345 | 2
Facebook