Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Պերմյակովի ձերբակալման առեղծվածը շարունակում է քննարկվել հանրության շրջանում

16:16, երկուշաբթի, 19 հունվարի, 2015 թ.
Պերմյակովի ձերբակալման առեղծվածը շարունակում է քննարկվել հանրության շրջանում
     Ըստ գլխավոր դատախազի` Վալերի Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները: Ավելին, ըստ ոստիկանապետի` ձերբակալությունից 2 ժամ առաջ հայ իրավապահներն իմացել են, որ նա հայ-թուրքական սահմանին է ու զգուշացրել են ռուսներին:
     Ասում են` Պերմյակովին հայտնաբերել են հայ ոստիկանները, սակայն հետո հանձնել են ռուսներին: Դա է պատճառը, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պատեհ-անպատեհ շեշտում են, որ հայ ոստիկաններն այդ օրն իրենց աշխատանքը փայլուն են կատարել: Ասում են նաև, որ այլ պարագայում անհեթեթ է հնչում այն փաստը, որ հայ ոստիկանները մի ամբողջ օր փնտրել են հանցագործին, չեն գտել, բայց միևնույն է` նրանց աշխատանքը գնահատվում է «փայլուն»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14286 | 12
Facebook