Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես է առաջանում անձրևի բույրը

18:08, կիրակի, 25 հունվարի, 2015 թ.
Ինչպես է առաջանում անձրևի բույրը

Բոլորն էլ, հավանաբար, զգացել են երկարատև բացակայությունից հետո տեղացած անձրևից օդում առաջացող դուրեկան բույրը: 1960-ականներին գիտնականներն այդ երևույթն անվանեցին պետրիկորոմ՝ համարելով այն անձրևի կաթիլների՝ հողին բախվելու արդյունքում արտադրվող եթերայուղերի և քիմիական տարրերի բույր:

Վերջերս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հետազոտել են այս երևույթը՝ կիրառելով գերարագ տեսախցիկներ, որպեսզի տեսանելիորեն բացատրեն՝ ինչպես է անձրևի բույրը տարածվում օդում: Նրանք բացահայտել են, որ երբ անձրևի կաթիլը հարվածում է ծակոտկեն մակերեսին, նրա ներսում ձևավորվում են փոքրիկ պղպջակներ: Այդ պղպջակները մեծանում են և բարձրանում վեր՝ ինչպես պղպջակները շամպայնի գավաթի մեջ: Կաթիլի մակերեսին հասնելուն պես այդ պզպջակները պայթում են և աերոզոլային մասնիկներ արտազատում օդի մեջ: Հետազոտողները կարծում են, որ այդ մասնիկները, անձրևի անկրկնելի բույրի հետ մեկտեղ, օդի մեջ տարածում են նաև հողի մեջ առկա բակտերիաներն ու վիրուսները:

Նրանք նաև նշել են, որ աերոզոլային մասնիկներն առավել շատ են օդ բարձրանում մեղմ անձրևների ժամանակ, քան՝ հեղեղների: Սա բացատրում է այն երևույթը, թե ինչու է պետրիկոլն առավել հաճախ զգացվում ոչ հորդառատ անձրևների ժամանակ:

9552 | 1
Facebook