Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ ուտել և ինչից հրաժարվել սպիտակ ատամներ ունենալու համար

19:30, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
Ինչ ուտել և ինչից հրաժարվել սպիտակ ատամներ ունենալու համար
     Ճերմակ ատամներ` գեղեցիկ ժպիտ, սա կարծում ենք` շատերի երազանքն է: Սակայն հարկ է ընդգծել, որ դրա բացակայությունը կապված չէ հիգիենայի հետ: Ատամների գույնը կարող է կախված լինել գենետիկական հակվածությունից և մարդու կենսակերպից:
     Կարմիր գինին, սուրճը, Կոկա-կոլան, ծխախոտը ատամներին անցանկալի հետքեր են թողնում: Մինչդեռ սպանախը, բրոկոլին, հազարն ու ստեպղինը ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև շնորհիվ հանքային միացությունների, պաշտպանիչ շերտ են ձևավորում, և գունանյութերը ատամների վրա հետքեր չեն թողնում: Մաքրող ու սպիտակեցնող հատկություն ունի նաև ելակը. հարկավոր է այն կիսել և յուրաքանչյուր կտորով մեկ անգամ շփել էմալը: Դե իսկ խնձորի` որպես մաքրող միջոցի մասին, կարծում ենք` շատերը գիտեն:
     Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք ատամների` նաև բանանի կեղևով սպիտակեցմանը:
11230 | 0
Facebook