Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Երգիչ Մհերը` ռուսաստանյան բիզնեսի և սիրավեպի լուրերի մասին

21:36, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
Երգիչ Մհերը` ռուսաստանյան բիզնեսի և սիրավեպի լուրերի մասին

Երգիչ Մհերի երկրպագուներն այս տարի կվայելեն նրա մենահամերգը, նոր կատարումները և զուգերգերը, հնարավոր է նրան տեսնեն նոր ոճում:
     «Նոր երգերի վրա տարվող աշխատանքներն այս տարի շատ են լինելու, հավանաբար կունենամ նաև մենահամերգ, կլինեն զուգերգեր»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է երգիչը:
     Խոսելով շրջանառվող լուրերի մասին, ըստ որի` ինքը Ռուսաստանում բիզնես ունի, պատասխանել է. «Չունեմ բիզնես: Մինչև Հայաստան գալը Ռուսաստանում փորձել եմ բիզնեսով զբաղվել, բայց ինձ մոտ չի ստացվել: Բիզնեսը պահանջում է, որ միշտ տեր կանգնես իրեն: Ես արտիստ եմ, երգիչ եմ և սա է իմ աշխատանքը: Բիզնեսով թող բիզնեսմենները զբաղվեն»:
     Անդրադառնալով ամանորյա թողարկումներից հետո ակտիվացած խոսակցություններին, որի համաձայն` իր և Մերի Մակարյանի միջև սիրավեպ կա, Մհերն ասել է, որ իրենք լավ ընկերներ և գործընկերներ են. «Այդպիսի բան չկա և չի կարող լինել: Մենք միասին ենք աշխատում, վարում միջոցառումներ, նկարահանում տեսահոլովակ և մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»:
     Խոսելով 2015-ին անձնական կյանքում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին, Մհերն ասել է. «Մեծ սիրով ուզում եմ ընտանիք կազմել: Երեխաներ շատ եմ սիրում, պատկերացնում եմ` երբ իմը ունենամ: Բայց այս պահին անձնականում նորություններ չունեմ, սիրտս ազատ է: Նախկին հարաբերությունները դադարեցված են, շփում չկա»,- եզրափակել է նա:

6536 | 0
Facebook