Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնաբերվել է բարձրակրունկ կոշիկի ևս մեկ վնասակար հատկություն

20:00, հինգշաբթի, 15 հունվարի, 2015 թ.
Հայտնաբերվել է բարձրակրունկ կոշիկի ևս մեկ վնասակար հատկություն

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը կհամաձայնեն, որ բարձրակրունկ կոշիկների երկարատև կրումը կարող է հանգեցնել հոդացավերի, ոտքի, ոտնաթաթի և անգամ մեջքի ցավերի: Ի լրում այս ամենի՝ մոտ 14 հազար առողջ կանանց շրջանում անց կացված հետազոտությունն ապացուցել է, որ 10 սմ բարձր կրունկ ունեցող կոշիկները վնասում են նաև ծնկների անոթները՝ ինչը կարող է հանգեցնել օստեոարթրիտի:

Ամեն անգամ, երբ կինը հագնում է նման կոշիկներ, նա ուժեղ ծանրաբեռնվածության է ենթարկում իր հոդերը: Հատկապես մեծ վտանգի տակ են ավելորդ քաշ ունեցող կանայք: Նշենք, որ օստեոարթրիտը անբուժելի հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ:

12810 | 3
Facebook