Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հավաքվածները Շիրակի դատախազին ստիպեցին զանգահարել ՀՀ գլխավոր դատախազին

19:03, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Հավաքվածները Շիրակի դատախազին ստիպեցին զանգահարել ՀՀ գլխավոր դատախազին
     Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ շարունակվում է Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի ցույցը: Հավաքվածները Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին ստիպեցին զանգահարել ՀՀ գլխավոր դատախազին և բարձրախոսով ներկայացնել` ինչ լուծում է տրվելու Պերմյակովի գործին։
     «Պարոն Կոստանյան, քաղաքացիներն ուզում են կոնկրետ իմանալ` հանձվելո՞ւ է մեզ, վերջնական պատասխան են ուզում»,- հեռախոսով դիմելով Գևորգ Կոստանյանին` հարցրեց Րաֆֆի Ասլանյանը, ապա փոխանցեց գլխավոր դատախազի խոսքերը.
     «Խորհրդակցություններն այսօր երեկոյան ու վաղն առավոտյան շարունակվելու են, ավարտից հետո կլինի հայտարարություն ու պարզ կլինի` ինչ է կատարվելու»:
Ուղիղ միացումը` «Ազատության»
8484 | 3
Facebook