Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն և Շեյքը բաժանվե՞լ են

20:03, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Ռոնալդուն և Շեյքը բաժանվե՞լ են
     Արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի և ռուս մոդել Իրինա Շեյքի հարաբերություններն ավարտին են մոտեցել։ Խոսակցությունների առիթ է հանդիսացել այն, որ Շեյքը ներկա չի գտնվել «Ոսկե Գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը, որտեղ պորտուգալացին արժանացել է իր 3-րդ գնդակին։ Ռոնալդուն արարողությանը ներկայացել է մոր և որդու հետ, իսկ Իրինան այդ ժամանակ հանգստանալիս է եղել լողափում։
Ի դեպ, «Ոսկե Գնդակն» ստանալուց հետո, Ռոնալդուն իր խոսքում չի անդրադարձել Շեյքին, իսկ մոդելը չի շնորհավորել նրան համացանցում, ինչը նա միշտ անում է։
Հիշեցնենք, որ Շեյքը և Ռոնալդուն միասին էին ներկայանում անցած տարվա բոլոր միջոցառումներին։ Լուրեր էին շրջանառվում նաև նրանց ապագա հարսանիքի մասին։ Ամանորը զույգը միասին է նշել՝ Ռոնալդուի ընտանիքի հետ։
4285 | 2
Facebook