Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հավաքե´ք ճամպրուկներն ու չքվեք Եվրոպայից. Ռոտերդամի քաղաքապետը՝ մուսուլմաններին

18:13, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Հավաքե´ք ճամպրուկներն ու չքվեք Եվրոպայից. Ռոտերդամի քաղաքապետը՝ մուսուլմաններին

Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը, մեկնաբանելով Փարիզի ահաբեկչություններն, ուղիղ եթերով դիմել է մուսուլմաններին՝ կոչ անելով «հավաքել ճամպրուկներն» ու «չքվել»:

«Եթե ձեզ դուր չեն գալիս արևմուտքի ազատություններն, ապա հավաքե´ք ճամպրուկներն ու չքվե´ք այստեղից,- նրա խոսքերն է փոխանցում «Միրրոր»-ը,- եթե այս ամենը նրա համար էր, որ թերթ հրատարակող երգիծաբանները ձեր դուրը չեն գալիս, ապա «ռա´դ եղեք» այստեղից»:

Աղբյուրը նաև նշում է, որ 52-ամյա նախկին լրագրողն, ով ծնվել է Մարոկկոյում և դավանում է իսլամ, Նիդեռլանդներ է եկել 15 տարեկանում: Նա հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ ընդդեմ այն ներգաղթյալների, ովքեր հրաժարվում են ընդունել ընդունող երկրի ազատ կենսակերպը:

8682 | 3
Facebook