Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խորթ մայրը գլխատվել է երեխային բռնաբարելու և սպանելու համար

00:18, հինգշաբթի, 15 հունվարի, 2015 թ.
Խորթ մայրը գլխատվել է երեխային բռնաբարելու և սպանելու համար

Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գլխատել են ծնունդով մյանմացի Լեյլա Բինթ աբդուլ Մութալիբին, գրում է «ԳալֆՆյուզ»-ը: Նա մեղադրվել է իր ամուսնու 7-ամյա դստերը ծեծելու, դաժանաբար բռնաբարելու և սպանելու համար: Մեղադրող կողմը հաստատել է, որ կինը երեխային դաժանաբար բռնաբարել է խոզանակի համար նախատեսված փայտով, ստացած վնասվածքներից երեխան մահացել է:

Համաձայն Սաուդյան Արաբիայի Թագավորության օրենքների՝ պատժի առավելագույն չափով՝ մահապատժով են պատժվում մարդասպանները, բռնաբարողները, կրոնափոխներն ու թմրավաճառները: Միայն 2014-ին այս երկրում մահապատժի է ենթարկվել 87 մարդ:

12736 | 0
Facebook