Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խանդոտ չինուհին կտրել է դավաճան ամուսնու սեռական օրգանը 2 անգամ

23:12, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Խանդոտ չինուհին կտրել է դավաճան ամուսնու սեռական օրգանը 2 անգամ

Չինաստանի 21-ամյա բնակչուհի Ֆենգ Լունգը խանդի նոպայով բռնկված, կտրել է իր ամուսնու սեռական օրգանը, ընդ որում՝ 2 անգամ: Նրա ամուսինը՝ 32-ամյա Ֆան Լունը, կնոջ հեռախոսով նամակ է ուղարկել սիրուհու մեյլին, սակայն մոռացել է դուրս գալ համակարգից: Կինը հայտնաբերել է նամակը, զայրացած ներխուժել ննջասենյակ ու մկրատով կտրել անհավատարիմ ամուսնու սեռական օրգանը: Բժիշկներին, այնուամենայնիվ, հաջողվել է կտրված հատվածը կարել իր տեղում, սակայն հիշաչար կինը այս անգամ էլ ներխուժել է հիվանդասենյակ և այնտեղ կտրել կարված հատվածն ու այն դուրս նետել պատուհանից: Չնայած ցավին ու արյունահոսությանը՝ ամուսինը կարողացել է հասնել կնոջ հետևից ու դաժանաբար ծեծել: «ԴըՆյուՅորքՓոսթ»-ի փոխանցմամբ՝ կտրված օրգանն այդպես էլ չեն կարել, որովհետև չեն գտել. այն հավանաբար, տարել են փողոցային կենդանիները:

Իսկ չինական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդն արդեն 5 երեխաների հայր է, բայց չի հաղորդվում՝ արդյոք նրա բոլոր երեխանեը Ֆենգ Լենգից են, ում, ի դեպ, սպառնում է 10 տարվա ազատազրկում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

24179 | 5
Facebook