Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանյան մի շարք բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը. «ՀԺ»

09:35, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Հայաստանյան մի շարք բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում հայաստանյան մի շարք բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:
     Մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, Մերի Շահինյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիայի» և «Ինեկոբանկի» անունները։
     Մանրամասները` թերթի համարում:

5279 | 0
Facebook