Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր նշանակումներ` կառավարությունում

17:11, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Նոր նշանակումներ` կառավարությունում
     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
     Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Տերտերյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:
7993 | 2
Facebook